ԳԼԽԱՎՈՐ ԷՋ    |    ՄԵՐ ՄԱՍԻՆ    |    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ    |   ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ   |   ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ     
Շինարարություն Արտադրություն Խորհրդատվություն Նախագծում
Կատարած աշխատանքներ Ընթացիկ աշխատանքներ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԳԾՈՒՄ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Երևանշին» ընկերությունը հիմնադրվել է 1980թ-ին և հանրապետության շինարարության ոլորտում իր առաջատարի դերն ապահովում է առ այսօր: Բոլորին է հայտնի, որ դարեր շարունակ շինարարությունը հայի ճարտարագիտական մտքի կարևորագույն արտացոլանքն է եղել, վկայությունը` մեր նախնիների մեզ թողած ճարտարապետական հիասքանչ նմուշները: Հայաստան երկրում, սկսած հեթանոսական հնագույն ժամանակներից, շինարարը միշտ էլ եղել է հարգանքի արժանի ու պատվաբեր մասնագիտություն և մենք անընդհատ ձգտել ենք հավատարիմ մնալ հայոց շինարարական ավանդույթներին:
ՎԱԶԳԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
/Ընկերության տնօրեն/
Տեխնիկական գիտությունների դոկտոր,
Ճարտարագիտական Ակադեմիայի
իսկական անդամ


«Երևանշին»
ընկերության գործունեության արդյունք են Երևան քաղաքի բնակարանային ֆոնդի շինարարության ավելի քան երեսուն տոկոսը, բազմաթիվ դպրոցական, նախադպրոցական համալիրների, մշակութային օջախների, հասարակական և կենցաղային նշանակության կառույցների շինարարական աշխատանքները, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքը:

Մեծ եղավ մեր ընկերության ներդրումը Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման և աղետի գոտու վերականգնման աշխատանքներում:
2002-2004թթ Լինսի ծրագրի շրջանակներում «Երևանշին» ընկերությունը կատարել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի հիմնանորոգման և վերականգնողական համալիր աշխատանքները:
«Երևանշին» ընկերությունն իրականացրել է նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու կառուցումը, որն իր ճարտարապետական և ծավալահատակագծային (ծավալատարածական) լուծումներով թերևս եզակին է Հանրապետությունում:



Ներկայումս «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում ֆրանսիական «Ֆարեմքս Թեքնոլոջիս» ընկերության հետ համատեղ իրականացնում ենք Հայաստանի 17 պոմպակայանների վերականգնման-վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքները, որոնք տեղակայված են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում:


Մենք ձգտում ենք արդիականացնելով ոլորտը, հայկական հինավուրց ավանդույթները լրացնել ժամանակակից շինարարական եղանակներով, տեխնիկայով, տեխնոլոգիաներով և միշտ էլ խնդիր ենք դրել սերունդներին թողնել այնպիսի արժեքներ, որոնք դարեր հետո ունենան և ներկայացվեն նույնպիսի հպարտությամբ, ինչպես մենք ենք հպարտանում մեր անցյալով:

Ընկերությունն ունի քարի և ավազի հանքեր, բետոնի մետաղական կոնստրուկցիաների պատրաստման, քարի մշակման, հայելու, ապակե փաթեթների, երկաթե, փայտե, ալյումինե և մետաղապլաստ դռների, պատուհանների, տարբեր չափի և ձևի միջնորմային բլոկների, բետոնե ձևավոր սալերի, եզրաքարերի, ջրատարների պատրաստման արտադրամասեր և այլն: Մի խոսքով, ունենք այն ամենն ինչ անհրաժեշտ է մեզ տնտեսության մեջ, ուստի շատ քիչ ենք օգտվում շուկայի առաջարկից:

«Երևանշին» ընկերությունն ունի նաև նորաբաց ուսումնանախագծային կենտրոն, որտեղ իրականացվում են բազմատիպ ու բարձրահարկ կառույցների նախագծային համալիր աշխատանքներ, ուսումնական մասում` բարձրակարգ մասնագետների կողմից դասավանդվում են "Лира 9,6" և "AutoCAD 2010" ծրագրերը, գործում է նաև «Շինարարության ոլորտում աշխատող մասնագետների վերապատրաստման հատուկ կուրս»-ը, իրականացնում ենք տարբեր կարգի շինմոնտաժային, ուժեղացման-վերականգնողական աշխատանքներ, խորհրդատվություն և տեխնիկական վերահսկողություն:

 
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ
«Երևանշին» ընկերությունն իրականացնում է 17 պոմպակայանների վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, ինչն ապահովում է պահպանման ծախսերի կրճատում և շենքի երկարակեցություն` պոմպակայանի շենքի վերականգնման շնորհիվ:
 Մանրամասն...

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ուսումնանախագծային բաժինը հագեցած է բարձրակարգ և փորձառու մասնագետներով, որոնք իրենց հմտությամբ կնպաստեն հաճախորդների արագ մասնագիտացմանն ու ժամանակակից ծրագրերի տիրապետմանը, մասնավորապես`

• շենքերի և կառույցների հաշվարկման համար նախատեսված "Лира 9,6" ծրագրային փաթեթին,
• կոնստրուկցիաների գծագրերի արագ և դյուրին իրականացման համար "AutoCAD 2010" ծրագրային փաթեթին,
• շինարարության ոլորտում աշխատող մասնագետների համար նախատեսված հատուկ դասընթացին:

 Մանրամասն...


ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ընկերությունը հաջողությամբ իրականացնում է շինարարական աշխատանքներ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկում...
 
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
© 2011 «ԵՐԵՎԱՆՇԻՆ» շինարարական կազմակերպություն / Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության