ԳԼԽԱՎՈՐ ԷՋ    |    ՄԵՐ ՄԱՍԻՆ    |    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ    |   ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ   |   ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ     
Շինարարություն Արտադրություն Խորհրդատվություն Նախագծում
Կատարած աշխատանքներ Ընթացիկ աշխատանքներ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԳԾՈՒՄ

«ԵՐԵՎԱՆՇԻՆ» ԲԲԸ ՈՒՍՈՒՄՆԱՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԲԱԺԻՆ

Զարգանում են գիտություններն ու տեխնոլոգիաները, զարգանում են նաև նախագծային ծրագրերն ու շինարարական նորարարությունները, Երևանշինը առաջարկում է քայլել տեխնոլոգիաների և նախագծային ծրագրերի զարգացմանը համընթաց:

Ուսումնանախագծային բաժինը հագեցած է բարձրակարգ և փորձառու մասնագետներով, որոնք իրենց հմտությամբ կնպաստեն հաճախորդների արագ մասնագիտացմանն ու ժամանակակից ծրագրերի տիրապետմանը, մասնավորապես`
• շենքերի և կառույցների հաշվարկման համար նախատեսված "Лира 9,6" ծրագրային փաթեթին,
• կոնստրուկցիաների գծագրերի արագ և դյուրին իրականացման համար "AutoCAD 2010" ծրագրային փաթեթին,
• շինարարության ոլորտում աշխատող մասնագետների համար նախատեսված հատուկ դասընթացին:

«ԵՐԵՎԱՆՇԻՆ ԲԲԸ» Ուսումնանախագծային բաժինը բացում է նոր դուռ ժամանակակից համակարգչային ծրագրերը յուրացնելու և շինարարական նրբություններին ու ինժեներական աշխատանքները տիրապետելու համար:

"Лира 9,6" – ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԱՐԿ

"Лира 9,6" ծրագրային համակարգը ժամանակակից գործիք է շենքերի և կառույցների կրող կոնստրուկցիաների ամրության և կայունության թվային ուսումնասիրման, ինչպես նաև դրանց ավտոմատացված նախագծման համար:
"Лира 9,6" -ը ներառում է հետևյալ հիմնական ֆունկցիաները`
• վերջավոր տարրերի զարգացած ՙգրադարանի՚ օգնությամբ հնարավոր է դառնում պրակտիկորեն ցանկացած տիպի կոնստրուկտիվ համակարգերի համակարգչային մոդելների ստեղծումը;
• հաշվարկը տարբեր տիպի դինամիկ ազդեցությունների դեպքում;
• հաշվարկը քամու ազդեցությունից, հաշվի առնելով պուլսացիան և սեյսմիկ ազցեցությունից ըստ ԱՊՀ-ում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում գործող շինարարական նորմերի;
• հաշվարկը ինչպես երկաթբետոնե, այնպես էլ մետաղե կրող համակարգերով շենքերի հաշվարկ և կոնստրուկտավորում ըստ ԱՊՀ-ում, Եվրոպայում, ԱՄՆ-ում գործող շինարարական նորմերի;


“AutoCAD 2010” – ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԳԾԱԳՐՈՒՄ

“AutoCAD 2010” ծրագրային համակարգը ժամանակակից գործիք է շենքերի և կառույցների կոնստրուկցիաների և ընդհանրապես ամբողջ գրաֆիկական մասի գծագրման համար: Այն համաշխարհային առաջնորդ է հանդիսանում 2D և 3D նախագծման համար: 3D մոդելավորումը դյուրընկալելի լինելու պատճառով հնարավորություն է ընձեռում արագացնել նախագծային աշխատանքները և թողարկել դրանք կարճ ժամկետներում և անհամար քանակությամբ: “AutoCAD – ի համար հասանելի են բազմաթիվ գրադարաններ, ինչը թույլ է տալիս բավարարել լայն շրջանակների ցանկությունները:


ՇԻՆԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԴԱՍԸՆԹԱՑ

Շինարարության բնագավառում աշխատող մասնագետների համար հատուկ դասընթացը նպատակ ունի պատրաստել աշխղեկներ, որոնք անհրաժեշտ պատկերացումներ կունենան կոնստրուկցիաների աշխատանքի մասին, ինչպես նաև առանց դժվարությունների կօգտվեն շինարարական կոնստրուկտիվ նախագծերից և կծանոթանան վերջին տարիներին իրականացվող լայնածավալ շինարարության մեջ կիրառվող արդիական կոնստրուկցիաներին և տեխնոլոգիաներին:

 
 
 


IRRIGATION SYSTEM IMPROVEMENT
“Yerevanshin” company implements repair and restoration of 17 pumping stations that ensures expenses reduction and houses durability due to restoration of pumping station house.
 More...
BEST WORK
The company successfully accomplishes construction work not only in Armenia but also abroad ...
 
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
© 2011 «ԵՐԵՎԱՆՇԻՆ» շինարարական կազմակերպություն / Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության